Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

ՌԱԿ-ը` Ծիծեռնակաբերդում

am en es
rak-e-cicernakaberdoum

Ապրիլի 24-ին ՌԱԿ Կենտրոնական վարչության մի խումբ անդամներ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թ. Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամներից բացի քայլերթին մասնակցում էին նաև կուսակցության երիտասարդական շարժման, ինչպես նաև ՌԱԿ Ալեք Մանուկյան ակումբի անդամները: Կուսակցական ընկերներին միացել էր նաև այս օրերին Հայաստանում գտնվող ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Վարդգես Գուրույանը (Լոս Անջելես) տիկնոջ հետ:

Հանուն կուսակցության բոլոր անդամների ծաղկեպսակ զետեղվեց հուշարձանի մուտքին և ծաղիկներ՝ Անմար կրակի շուրջը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ