ՌԱԿ-ը հայտարարություն է տարածել

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում հատկապես վերջին ամիսներին ներհասարակական դիսկուրսներում ատելության թեմայի արծարծման կապակցությամբ։ Հայ հանրության շարունակական բաժանումը մերոնքակաների և ուրիշների, հեղափոխականների և հակահեղափոխականների, սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների արդեն հատել է վտանգավորության աստիճանը՝ սպառնալով թե՛ հայ ժողովրդի միասնությանը և թե՛ պետության անվտանգությանը։
Այս առումով հատկապես մտահոգիչ են նոր-նոր ձևավորվող քաղաքական ընդդիմության նկատմամբ չթաքցված բռնաճնշումերը, որոնք արտահայտվում են ներկա իշխանությունների հանդեպ յուրաքանչյուր քնադատությանը ատելությամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակույթի» ձևավորմամբ։
Մասնավորապես, «Ադեկվադ» կոչվող քաղաքական շարժման անդամների հանդեպ շարունակական հետապնդումները, նրանց նկատմամբ բռնաճնշումների կոչերը, որոնք պարբերաբար հնչում են իշխանության եկած քաղաքական ուժի անդամների կողմից, վտանգավոր նախադեպեր են ստեղծում։ Հատկապես մտահոգիչ են առանց պատճառաբանության վերջիններիս շարունակական ձերբակալության փաստերը։
Չգնահատել այդ ամենն այլ կերպ, քան քաղաքական հետապնդում ու այլակարծության ճնշման փորձ, հնարավոր չէ։ Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։
ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆ
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ