Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

ՌԱԿ-ը կազմակերպում է քննարկում՝ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների մասին ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին

am es
rak-e-kazmakerpoum-e-qnnarkoum-hasarakakan-kazmakerpoutyounneri-e-himnadramneri-masin-hh-orenqneroum-popoxoutyoun-katarelou-masin

Ռամկավար ազատական կուսակցության կողմից աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Մշակվող նախագիծը ուղղված է կարգավորելու օտարերկրյա ոչ պետական տարբեր ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը՝ հանրային վերահսկողության և հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Ս/թ հունիսի՝ 25-ին ժամը 11:30 «Անի» հյուրանոցի /ք.Երևան, Սայաթ-Նովա 19/ Դվին սրահում տեղի կունենա նշված թեմային նվիրված քննարկում, որի ընթացքում կներկայացվի նաև օրենքի նախագիծը և դրա ընդունմանն անհրաժեշտության հիմնավորումները:

Քննարկման մասնակցելու դեպքում հարկավոր է մինչև 22.06.2019 թվականի՝ ժամը 18:00-ը, հաստատել մասնակցությունը՝ մասնակիցների տվյալները /անուն, ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար/ ուղարկելով ramkavarparty@gmail.com հասեցով: Հարցերի դեպքում զանգահարել +37455240427 հեռախոսահամարով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ