ՌԱԿ-ը մտահոգ է ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակով. հայտարարություն

am en es ru
rak-e-mtahog-e-hh-oum-stexcvac-nerqaxaqakan-larvac-iravijakov-haytararoutyoun

  Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունն  իր անհանգստությունն է հայտնում Հայաստանում ստեղծված ներքին լարված իրավիճակի կապակցությամբ, ինչը արտահայտվում է հասարակության բաժանման և միմյանց դեմ ատելություն սերմանելու փորձերով։ Փաստը հատկապես մտահոգիչ է, երբ դրանում ներգրավված են գործող իշխանությունը և նրան սատարող քաղաքական ու հասարակական կազմակերպությունները։

  Նմանատիպ պահվածքը պատճառ է հանդիսանում ՀՀ-ում ատելության մթնոլորտի ձևավորմանը։

  Հատկապես, մտահոգիչ է, երբ գործող իշխանության ղեկավարը, փաստացի վերահսկելով գործադիր ու օրենսդիր մարմինները, այժմ  փորձում է ճնշում գործադրել դատական համակարգի վրա: Երևույթ, որն իր մեջ սահմանադրական համակարգի խախտման տարրեր է պարունակում:

  Առավել մտահոգիչ է այն փաստը, որ օրենսդիր մարմնի բացարձակ մեծամասնություն ունենցող անձը՝ վարչապետը, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու իրավունքի օգտագործման փոխարեն հակաօրինական գործողությունների է դիմում:

  ՌԱԿ Կենտրոնական վարչությունը կոչ է անում հետ կանգնել օրենքը խախտող և սահմանադրությանը հակասող ցանկացած գործողությունից, հետ կանգնել հասարակությունը պառակտող քայլերից:

  Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը վտանգում է Հայկական պետության ապագան։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում, և ներքին խորքային պառակտումը և ատելության սերմանումը նպաստում է մեր թշնամիների ռազմատենչության ամրապնդմանը, միջազգային հանրության առաջ մեր երկրի հեղինակազրկմանը:

  ՌԱԿ-ը լիահույս է, որ ստեղծված ոչ ցանկալի իրավիճակը ամենամոտ ապագայում բոլոր առողջ ուժերի և առաջին հերթին`գործող իշխանությունների ջանքերով կներմղվի գործունեության բնականոն հուն:

  Հիշեցնենք, որ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտել է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ