Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Շնորհավոր տարեդարձդ, Ռամկավար Ազատական կուսակցություն. 1921-2019

am en es ru
rak-e-tonoum-e-98-amyake

Ռամկավար ազատական կուսակցությունը  հիմնադրվել է 1921 թվականին։ Այն հանդիսանում է Մ. Փորթուգալյանի հիմնած «Արմենական» կուսակցության շարունակությունը, որը հիմնվել է 1885թ-ին Վան քաղաքում։

 

 

ՌԱԿ-ի պատմությունն անցել է երեք կարևորագույն փուլեր: Դրանք են`

1. Արմենական` 1885-1908թթ.,

2. Հայ սահմանադրական ռամկավար` 1908-1921թթ,

3. Ռամկավար ազատական` 1921- մինչ օրս:

 

Ռամկավար Ազատական կուսակցության ունի հետևյալ սկզբունքներն ու դավանանքը՝

ՌԱԿ-ը հայ ժողովրդի հարազատ ծնունդն է և նրա ազգային հզոր տենչի հավատարիմ արտահայտիչը: Նվիրվելով հայկական պատմական հայրենիքի ամբողջական վերականգնման գործին, ՌԱԿ-ը գտնում է, որ դա հնարավոր է հայ ժողովրդի ֆիզիկական հզորացմամբ, բլոր խավերի, առնաց դասակարգային խտրության, համատեղ ջանքերով:

ՌԱԿ-ի աշխարհայացքը հիմնված է ժողովրդի կամքի գերիշխանության, անհատի և հավաքականության բնական իրավունքների կիրառման և սոցիալակն բարեփոխումների սկզբունքների վրա:

ՌԱԿ-ը հավատում է, որ ամեն քաղաքացի հավասար է օրենքի առջև և նրա անձն ու քաղաքացիական ազատություններն անձեռնմխելի պետք է մնան խմբային և կառավարական ոտնձգություններից:

Կուսակցության նպատակներն են՝

  • ապահովել և պահպանել Հայաստանի անկախությունն ու գերիշխանությունը: 
  • վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հայկական պետական իշխանության ներքո, հայկական բռնագրավված բոլոր հողերի ազատագրումով: 
  • աշխատել Հայաստանի տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային բարգավաճման համար: 


Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ