Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

ՌԱԿ Լոռու Շրջանային վարչությունը համալրվեց նորագիրներով

am es
rak-lorou-srjanayin-varcoutyoune-hamalrvec-noragirnerov

Մայիսի 1-ը յուրովի նշանավորվեց ՌԱԿ Լոռու Շրջանային վարչության համար: Այդ օրը կուսակցության շարքերը համալրեցին շուրջ 35 նորագիրներ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցելով ՌԱԿ Լոռու Շրջանային վարչության հետ, հարելով կուսակցության գաղափարախոսությանը՝ վանաձորցի երիտասարդները ցանկություն են հայտնել դառնալու դարավոր պատմություն ունեցող կուսակցության մի մասնիկը:

Մինչ նորագիրների երդման արարողության մեկնարկը, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Լոռու Շրջանային վարչության ատենապետ Սեյրան Ղարիբյանը շնորհավորեց ներկաներին Մայիսի 1-ի՝ Աշխատավորների տոնի կապակցությամբ, ապա համառոտ ներկայացրեց Լոռու Շրջանային վարչության 5 ակումբների գործունեությունը և հետագա ծրագրերը:

Նորագիրների երդմնակալության արարողությանը ներկա էին ինչպես ՌԱԿ Գերագույն խորհրդի, այնպես էլ Կենտրոնական վարչության մի շարք անդամներ: Մասնավորապես, Գերագույն խորհրդի անդամ Վարդգես Գուրույանը, Կենտրոնական վարչության անդամներ Արմեն Մանվելյանը, Վահե Դարբինյանը, Մասիսի ՌԱԿ ակումբի ատենապետ Սուսաննա Ղազարյանը, Լոռու Շրջանային վարչության անդամ, Վանաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Նարինե Կռոյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության Կարգապահական ատյանի ղեկավար, Լոռու Շրջանային վարչության անդամ Նելլի Գյուլզադյանը, Երևանի «Ալեք Մանուկյան» ակումբի ատենապետ Արմեն Սաքապետոյանը, նույն ակումբի անդամ Արտակ Անդրեասյանը:

Երդման արարողությունից հետո նորագիր կուսակցականները իրենց կուսակցական գործունեության վերաբերյալ մտքերով ու գաղափարներով կիսվեցին ներկաների հետ:

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ