Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի անդամները հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

am en ru es
rak-siraki-marzayin-karouyci-andamnere-harganqi-tourq-matoucecin-erkrasarji-zoheri-hisatakin-lousankarner

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի անդամները, «Փանոս Թերլեմեզյան» և «Արշակ Չոպանյան» երիտասարդական ակումբների անդամները ծաղկեպսակ են խոնարհել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ (քանդակագործ, ՀՀ և ՌԴ ժողովրդական նկարիչ՝ Ֆրիդ Սողոյան):

Նշենք, որ ՌԱԿ Շիրակի մարզային կառույցը ամեն տարի մասնակցում է երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հիշեցնենք, որ երեկ 1988թ.-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցն էր: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտագնա նիստ էր հրավիրել Գյումրի քաղաքում:

Նիստից հետո Փաշինյանը, կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնայներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել երկրաշարժի հազարավոր զոհերի անմեղ հիշատակին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ