ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» ակումբի հյուրն էր նույն ակումբի անդամ, հոգեբան Անահիտ Պետրոսյանը

am es
rak-siraki-panos-terlemezyan-akoumbi-hyourn-er-nouyn-akoumbi-andam--hogeban-anahit-petrosyane

Հունիսի 28-ին Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում օրը «հոգեբանական» էր. կազմակերպված սեմինար-քննարկումը վարում էր հոգեբան, ՌԱԿ անդամ, ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետի բակալավրիատի այս տարվա շրջանավարտ Անահիտ Պետրոսյանը։

Սեմինար-քննարկմանը ներկա էին ՌԱԿ-ի անդամներն ու համակիրները, տարբեր մասնագիտությամբ ուսանողներ։

Միջոցառման սկզբում ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը ներկայացրեց բանախոսին և տեղեկացրեց, որ տարբեր մասնագիտական ուղղություններով այսպիսի հանդիպումները առաջիկայում կլինեն շարունակական։

 

 

Ակումբայինների համար ընտրված էր «Առաջին տպավորություն» թեման, որը պարունակում էր հետևյալ ենթաթեմաները՝

ի՞նչ է առաջին տպավորության էֆեկտը,
ի՞նչ հոգեբանական գործոններ են ազդում դրա ձևավորման վրա,
ինչպե՞ս թողնել լավ առաջին տպավորություն,
ինչպե՞ս դառնալ սոցիալապես գրավիչ,
որո՞նք են սոցիալական գրավչության գործոնները։

 

Սեմինարի սկզբում բանախոսն անդրադարձավ սոցիալական ընկալմանը, դրա հոգեբանական առանձնահատկություններին, որի բաղկացուցիչ մասերից է առաջին տպավորությունը։ Բանախոսը ներկայացրեց այն հոգեբանական գործոնները, որոնք ազդում են առաջին տպավորության ձեւավորման վրա և սոցիալական գրավչության գործոնները։

 

 

Սեմինարի ընթացքում հոգեբանը տվեց մասնագիտական խորհուրդներ, որոնք վերաբերում էին լավ տպավորություն գործելուն, սոցիալապես գրավիչ լինելուն։ Այս ամենին զուգահեռ տեսասահիկի (սլայդշոուի) միջոցով ներկայացվող պատկերները, գծապատկերները առավել դիդակտիկ դարձրին քննարկվող թեման։

Սեմինարի վերջում բանախոսն անցկացրեց «Ինքնաճանաչում» հոգեբանական թեստ, որն օգնեց ներկաներին առավել լավ ճանաչել սեփական անձը, բացահայտել նոր գծեր, որակներ, առանձնահատկություններ, որոնք չափազանց կարևոր են լավ տպավորություն ձեւավորելու համար։

 

 

Սեմինարն անցավ բուռն, հետաքրքիր քննարկումներով, թերլեմեզյանցիներն հնչեցրին բազում տեսակետներ, բանխոսին ուղղվեցին թեմային առնչվող շատ ու շատ հարցեր։

 

 

Շուշանիկ Զառաֆյան

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի ատենապետ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ