Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը հաղթանակ է տարել

am en es ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-haxtanak-e-tarel

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության չորրորդ տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) նոյեմբերի 5-ին Չարենցավան քաղաքում հանդիպել է Չարենցավանի «Ադանա» ակումբի հետ:

Հետաքրքիր ու գեղեցիկ կոբինացիաներով հագեցած խաղն անցել է լարված մթնոլորտում, քանի որ երկու ակումբներն էլ ուժեղ էին ու լավ պատրաստված: Այուամենայնիվ, հանդիպումն ավարտվել է 5.4 հաշվով՝ հօգուտ «Անդրանիկ» -ի:

«Անդրանիկ» ակումբից գոլի հեղինակ է դարձել հարձակվող Նարեկ Թովմասյանը:

Ինչպես ակումբի մարզիչներն են փաստում, պատանի ֆուտբոլիստները լավ խաղ են ցուցադրել, կատարել են մարզչական կազմի բոլոր հանձնարարություններն ու առաջադրանքները, ներկայացրել են թիմային խաղ:

Նշենք, որ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: Վարդենիս քաղաքում հյուրընկալվելու է Արտաշատի թիմին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ