ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը հաղթանակներ է տոնել Վրաստանում (տեսանյութ)

am en es ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-haxtanakner-e-tonel-vrastanoum-tesanyout

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբի` Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանանալու առթիվ ակումբի հովանավոր, բարերար Վարդան Նազիրյանն անակնկալ մատուցեց ակումբի ֆուտբոլիստներին:

Հուլիսի 10-17-ը Վարդան Նազիրյանի հովանավորությամբ պատանի ֆուտբոլիստներն իրենց հանգիստն անցկացրին Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաքում։ Մեկ շաբաթ տևողությամբ ակտիվ և ձեռնարկներով լի հանգստի ընթացքում կայացան երկու ընկերային հանդիպումներ վրացական ֆուտբոլային ակումբների հետ:

ՌԱԿ «Անդրանիկ» ակումբը բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց՝ հաղթելով երկու հանդիպումներում էլ՝ «Անդրանիկ-05»-«Ջինվալի-04»-16:3 «Անդրանիկ-05»-«Տորպեդո-04» Քութաիսի-4:1:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ