Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը ճանաչվել է Հայաստանի մանկապատանեկան առաջնության հաղթող

am en es ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-janacvel-e-hayastani-mankapatanekan-arajnoutyan-haxtox

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի կիսաեզրափակիչ խաղում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) հունիսի 12-ին Չարենցավան քաղաքում հանդիպեց Իջևանի «ՆԻԿԱՐՄ-01» թիմի հետ:

Այս խաղում ակումբները պայքարում էին չեմպիոնի կոչմանն արժանանալու և  B խմբից A անցնելու համար:

 Անզիջում պայքարում խաղն ավարտվեց «Անդրանիկի» փայլուն հաղթանակով՝ 6:0 հաշվով:  Հաղթանակի արդյունքում ֆուտբոլային ակումբը ճանաչվեց Հայաստանի մանկապատանեկան առաջնության հաղթող:

Շնորհավորում ենք ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբին գեղեցիկ ու գոլառատ մրցաշրջան անցկացնելու համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու նվաճումներ:

Նշենք, որ Վարդենիս քաղաքում պատանի ֆուտբոլիստների հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել և նշվել տոնախմբությամբ: Հաղթանակած ֆուտբոլիստներին հայրենի քաղաքում դիմավորել են ազգային երգով ու պարով, ապա ֆուտբոլիստները ծառատունկ են իրականացրել՝ նվիրված իրենց հաղթանակին:

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ