ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանն ամփոփեց փայլուն հաղթանակով

am en ru es
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-mrcasrjann-ampopec-payloun-haxtanakov

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության վերջին տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) սեփական հարկի տակ ընդունեց նույն տարիքային խմբի Երևանի «Արցախ» թիմին ։

Հետաքրքիր կոմպոզիցիաներով ու զարգացումներով աչքի ընկնող ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց «Անդրանիկ» ակումբի փայլուն հաղթանակով։ «Անդրանիկ»-ի պատանի ֆուտբոլիստները մրցակցի դարպասը գրավեցին 16 անգամ՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Խաղն ավարտվեց 16:0 հաշվով՝ հօգուտ «Անդրանիկ» ակումբի։

Այս խաղում իր հաշվին 4 գոլ գրանցեց ակումբի հարձակվող Նարեկ Թովմասյանը։ Վերջինս նշված տարիքային խմբի ֆուտբոլիստների շարքում լավագույն հարձակվողն է դարձել՝ ողջ խաղաշրջանում հեղինակելով 19 գոլ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ