Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը ոչ-ոքի խաղաց

am es
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-oc-oqi-xaxac

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության երրորդ տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) հոկտեմբերի 31-ին սեփական հարկի տակ՝ Վարդենիս քաղաքում, ընդունեց Երևանի «ԽՄՕՄՄ» ֆուտբոլային թիմին:

Խաղն ընթացավ հետաքրքիր ու լարված մթնոլորտում: Երկու թիմերն էլ ցուցադրեցին իրենց ողջ ներուժը՝ ներկայացնելով գեղեցիկ խաղ:

«Անդրանիկ» ակումբի պատանի ֆուտբոլիստները լավագույնս կատարեցին մարզչական կազմի հանձնարարությունները:

Այնուամենայնիվ, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2.2-ի հաշվով: «Անդրանիկ» ակումբից մեկական գոլի հեղինակներ են դարձել Նարեկ Թովմասյանը և Գոռ Հովագիմյանը:

Նշենք, որ ֆուտբոլային ակումբի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբեի 5-ին, Չարենցավան քաղաքում: «Անդրանիկ»-ը կխաղա «Չարենցավան-Ադանա» թիմի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ