Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է հաղթանակներ տոնել

am
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-sarounakoum-e-haxtanakner-tonel

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի հերթական տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) մայիսի 9-ին հանդիպեց Արցախի «Լեռնային  Արցախ» թիմի հետ:

Հետաքրքիր կոմբինացիաներով հարուստ խաղում 4:0 հաշվով հաղթող ճանաչվեց «Անդրանիկ» ակումբը: Երկուական գոլի հեղինակ դարձան Նարեկ Թովմասյնաը և Զավեն Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում պատանի ֆուտբոլիստները կարողացան կատարել մարզիչների բոլոր առաջադրանքները և ցուցադրեցին իրենց ողջ ներուժը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում«Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը անընդմեջ հաղթանակներ է գրանցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ