Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը

am en ru
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbe-tonel-e-erkrord-anendmej-haxtanake

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության երկրորդ տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Երևանի «Ալաշկերտ» թիմի հետ: Արտագնա խաղում «Անդրանիկը» 4:2 հաշվով հաթական տոնեց:

Խաղն անցավ հետաքրքիր կոմբինացիաներով հագեցած մթնոլորտում: Պատանի ֆուտբոլիստները կատարեցին մարզչական կազմի կողմից ներկայացված առաջադրանքները՝ ցուցադրելով գեղեցիկ խաղ:

«Անդրանիկ» ակումբի ֆուտբոլիստներից Նարեկ Թովմասյանը դարձավ 3 գոլի հեղինակ, մեկ գոլ էլ գրանցեց Գոռ Հովակիմյանը:

Նշենք, որ սա Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնությունում «Անդրանիկի» երկրորդ անընդմեջ հաղթանակն է:

Ակումբի հաջորդ խաղը կայանալում է հոկտեմբերի 31-ին: Իր հարկի տակ «Անդրանիկ» ակումբը կհյուրընկալի Երևանի ԽՄՕՄ ֆուտբոլային ակումբին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ