Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի հաղթարշավը շարունակվում է

am es
rak-vardenisi-andranik-foutbolayin-akoumbi-haxtarsave-sarounakvoum-e

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի 14 տարեկանների առաջնության երկրորդ խաղաշրջանի հերթական տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) մայիսի 3-ին հանդիպեց Արտաշատ քաղաքի համանուն թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքում:

«Անդրանիկը», ցուցադրելով գեղեցիկ ու դիտարժան խաղ, 5.1 հաշվով հաղթանակ է տոնել: Սա այս մրցաշրջանում ակումբի հերթական, անընդմեջ հաղթանակն էր: Գոլի հեղինակներ են դարձել Նարեկ Գալստյանը (3 գոլ) և Զավեն Սարգսյանը (2 գոլ):

Ինչպես «Անդրանիկի» մարզիչներն են փաստում, պատանի ֆուտբոլիստները կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, կիրառելով պրոֆեսիոնալներին հատուկ մարտավարություն՝ կարողացել են գրավել հակառակորդ թիմի դարպասը և իրենց հաստատուն տեղն ամրագրել այս մրցաշրջանում:

Նշենք, որ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի հաջորդ հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին Արցախի «Լեռնային Արցախ» ակումբի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ