Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է հաղթարշավը

am es
rak-vardenisi-andranik-futbolayin-akumb

2018-19թթ. Հայաստանի ֆուտբոլի պատանեկան առաջնության հինգերորդ տուրում ՌԱԿ Վարդենիսի «Անդրանիկ» ակումբը (2005թ. ծնվածների մասնակցությամբ) նոյեմբերի 8-ին սեփական հարկի տակ ընդունել է նույն տարիքային խմբի Արտաշատի թիմին:

Բարձր պրոֆեսիոնալիզմի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ «Անդրանիկ» ակումբը հաղթանակ է գրանցել 2.0 հաշվով:

Գոլերի հեղինակ է դարձել ակումբի հարձակվող Նարեկ Թովմասյանը: Խաղն ընթացել է հետքրքիր ու հագեցած մթնոլորտում:

Նշենք, որ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետությունում: Ստեփանակերտ քաղաքում «Անդրանիկը» խաղալու է «Լեռնային Արցախ» ակումբի հետ::

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ