Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Ռամկավար Ազատական Կուսակցության դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների  նկատմամբ

am ru es en
ramkavar-azatakan-kousakcoutyan-dirqorosoume-arajika-xorhrdaranakan-artahert-entroutyounneri-nkatmamb

Ռամկավար Ազատական կուսակցությունն իր հայրենական և սփյուռքյան կառույցներով անմիջականորեն հետևում է Հայաստանի Հանրապետությունում ծավալվող քաղաքական իրադարձությունների յուրաքանչյուր փուլին և, միևնույն ժամանակ, իր կառույցներով ու զանգվածային լրատվական միջոցների ծավալուն ցանցով սատարում է ժողովրդական զանգվածների գլխավոր ցանկությանը` Մայր հայրենիքում ժողովրդավարական գործընթացը անշրջելի դարձնել:

Մեկնելով վերոհիշյալից՝ ՌԱԿ-ը զորակցում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների միջոցով մեր երկրում օրենսդրական նոր, ժողովրդի տարբեր խավերն ու ուղղությունները ներկայացնող մարմին ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մեր բոլորի տեսլականն իրականացնելու սահմանադրական քայլերին և իր պատրաստակամությունն է հայտնում գործնականորեն աջակցելու ու մասնակցելու այդ ուղղությամբ տարվող գործընթացներին:

Առ այդ, ՌԱԿ-ը ողջունում է գործող վարչապետի հրաժարականի պայմաններում 7+7 սահմանադրական մեխանիզմի կիրառումը, ինչպես նաև, խորհրդարանական ուժերի` վարչապետի սեփական թեկնածու չառաջադրելու խոստումը, որը մեր երկիրը առանց ցնցումների կառաջնորդի դեպի գործող Ազգային ժողովի լուծարումն ու առաջիկա դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրությունների միջոցով Օրենսդիր նոր մարմնի ստեղծումը:

Միաժամանակ, ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ առաջիկա ընտրությունները, թեև որոշակի շտապողականության պայմաններում, կկայանան ազգային համերաշխության, ժողովրդավարական սկզբունքների հարգման, սահմանադրական նորմերի կիրառման մթնոլորտում, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնականացման, տարածաշրջանում ծավալվող վտանգավոր զարգացումները վճռականորեն դիմագրավելու, հայոց պետականությունը ուժեղ, տնտեսապես բարգավաճ և անխոցելի դարձնելու համաժողովրդական տեսլականով:

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը, վայելելով իր բոլոր անդամների և համակիրների բարոյական ու գործնական աջակցությունը:

Ռամկավար Ազատական կուսակցության

Կենտրոնական Վարչություն Հակոբ Ավետիքյան

Գերագույն Խորհուրդ Վարդան Նազիրեան

18.10.2018թ.

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ