Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Ռամկավար Ազատական կուսակցությունը ընդլայնում է իր շարքերը

am en es
ramkavar-azatakan-kousakcoutyoune-endlaynoum-e-ir-sarqere

Ռամկավար Ազատական կուսակցությունն ակտիվացրել է իր գործունեությունը Երևան քաղաքում, ինչն արտահայտվում է կուսակցությանը նորանոր անդամների անդամագրմամբ։ ՌԱԿ-ը, որպես ավանդական ազգային քաղաքական ուժ, միշտ էլ նպաստել է հայկական արժեքներ կրող անձանց միավորմանն իր շուրջ: Եթե նախկինում կուսակցությունն այդ գործունեությունն իրականացնում էր Սփյուռքում, ապա վերջին 29 տարիներին՝ նաև Մայր հայրենիքում։

Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցավ ՌԱԿ նոր անդամագիրների ժողովը, որի ընթացքում, ի կատարում ՌԱԿ կենտրոնական վարչության որոշման, կայացավ նոր ակումբի հիմնարկեքը։ Կուսակցության նորագիր անդամները որոշում ընդունեցին՝ նորաստեղծ ակումբն անվանակոչել հայ մեծ բարերար, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Հայկական բարեգործական ընդհանուր միության երկարատև ղեկավար Ալեք Մանուկյանի անունով։

Ակումբի ստեղծմանը, բացի նորագիր անդամներից, մասնակցում էին նաև ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներ Գայանե Մուրադյանը, Վահե Դարբինյանը և Արմեն Մանվելյանը։ Ակումբի առաջին հավաքի ժամանակ տեղի ունեցավ մտքերի հետաքրքիր փոխանակում ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական, ինչպես նաև, քաղաքական իրավիճակի շուրջ։

Ակումբի ժողովն ավարտվեց նոր՝ Ալեք Մանուկյան կոչվող ակումբի վարչության և դիվանի ընտրությամբ։ ՌԱԿ՝ Ալեք Մանուկյանի անվան ակումբի ատենապետ ընտրվեց Արմեն Սաքապետոյանը, ատենադպիր Արտակ Անդրիասյանը, իսկ գանձապահ՝ Կարեն Կարագյոզյանը։ Ակումբի բացմանը ներկա էին ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները, որոնք նորագիրներին և ակումբի վարչականներին մաղթեցին բեղուն աշխատանք՝ ի նպաստ կուսակցության հզորացման։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ