Ռասիզմն արդեն Թուրքիայի «երակների» մեջ է

Ռասիստական տրամադրությունները Թուրքիայում մտնում են առավել բացահայտ ու առավել վտանգավոր փուլ: Բանն այն է, որ ատելության խոսքը, բռնության սպառնալիքը և ռասիզմի տարատեսակ դրսևորումները ստացել են թուրքական իշխանությունների հովանավորությունը, եթե չասենք աջակցությունը: Թուրքիայում հետզհետե սրացող այլատյացության թիրախներից մեկը, բնականաբար, հայ համայնքն է ու առհասարակ հայությունը: Հայության դեմ ուղղորդված ատելությունը ակնհայտորեն սրընթաց թափ է հավաքում: Եվ բացարձակապես չկա ոչ մի կասեցնող միջամտություն պետական մարմինների կողմից:
Նախ նկատենք, որ օրերս Սամաթիայում հայ կնոջ դանակահարման դեպքից հետո ատելության կրքերը կրկին բորբոքվել են: Անհայտ անձինք դարձյալ Սամաթիայի տների վրա սպառնալից գրություններ և նշումներ են արել: Հանցագործության այս ձեռագիրը արդեն հուշում է վերահաս վտանգի մասին, քանի որ հարձակումից առաջ այլազգիների տների պատերին միշտ նախօրոք այդպիսի գրություններ են կատարվել: Այսինքն, հայ կնոջ դանակահարման դեպքը դեռ չբացահայտված ու այդ կնոջ վերքերը դեռ թարմ, տեղի է ունենում ռասիզմի հերթական դրսևորումը նույն Սամաթիայում, նույն հանցագործության ձեռագրով: Պատկերացնել է պետք, թե որքան է խորացել անպատժելիության մթնոլորտը, որքան ազատ ու անկաշկանդ են զգում իրենց այդ հանցավոր խմբերը, որ էլի հանգիստ շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը:
Այս անպատժելության մթնոլորտի հետևում պետք է տեսնել Թուրքիայի նախագահ Էրդողանի ականջները: Վստահաբար նրա գիտությամբ ու թողտվությամբ են տեղի ունենում ռասիզմի ու անհանդուրժողականության դրսևորումները: Այլապես դրանց կատարողները անպատիժ ու անկաշկանդ չէին մնա: Մենք շատ լավ գիտենք, թե իշխանության հասցեին քննադատություն հնչեցնողները ինչպես են իրավապահների կողմից շատ արագ հայտնաբերվում, բերման ու պատասխանատվության ենթարկվում: Եթե նույնիսկ նրանք սոցցացներում ծպտյալ կարգավիճակով են հանդես գալիս, միևնույն է, ցանկության դեպքում իրավապահները շատ արագ հայտնաբերում են նրանց ու քրեական հոդվածների տակ մտցնում: Մինչդեռ Սամաթիայի դանակահարության դեպքի բացահայտման համար ոչ միայն նկատելի կամք չի ցուցաբերվում, այլև դեռ մի բան էլ թույլ է տրվում, որ հանցագործությունը կրկնելու հնարավորություն լինի:
Ի դեպ, Սամաթիայի տների պատերին արված նոր գրառումների մասին բնակիչները ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանները ո՛չ ժամանել են դեպքի վայր, ո՛չ արձանագրություն կազմել: Սա այլ բան չի կարող նշանակել, քան իրավապահների հանցավոր անգործություն: Ավելի ստույգ՝ հրահանգված անգործություն, մանավանդ երբ հանցագործների թիրախը հայեր են կամ այլազգիներ: Եվ ուրեմն ստիպված ենք անհանգստանալ ու արձանագրել, որ ռասիզմը և ատելությունը արդեն Թուրքիայի «երակների» մեջ են և «արյուն են տալիս» պետական քաղաքականությանը։
- Red Apple գովազդի 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից