Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը «WCIT 2019»-ի հիմնական բանախոսներից է

am en ru
rd-dasnayin-harkayin-carayoutyan-xekavar-mixayil-misoustine-wcit-2019-i-himnakan-banaxosneric-e

Ռուսատանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմիանա Երևանում անցկացվող «WCIT
2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։ Հոկտեմբերին Երևանում
անցկացվող համաշխարհային համաժողովին նա ելույթ կունենա «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային
քննարկմանը։
Միխայիլ Միշուստինը կանդրադառնա տնտեսության թվային փոխակերպմանը և հարկային վարչարարության վրա դրա
անդրադարձին։ «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկումները կբացահայտեն, թե անալոգային
օրենսդրությունը և կարգավորումները ինչպես կարող են համընթաց շարժվել թվային արագությամբ սլացող
տեխնոլոգիական աշխարհի հարափոփոխ իրողությունների հետ։
«Հպարտ ենք, որ Միխայիլ Միշուստինի նման հարգարժան գործիչը ելույթ է ունենալու Երևանում անցկացվելիք ՏՏ
համաշխարհային համաժողովում և ներկայացնելու է ժամանակակից տեխնոաշխարհի կարևորագույն հեռանկարները»,-
Միխայիլ Միշուստինի մասնակցության վերաբերյալ նշել է «WCIT 2019»-ի Կազմակերպչական կոմիտեի նախագահ,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Միխայիլ Միշուստինը 2010 թվականի ապրիլի 6-ից զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության
ղեկավարի պաշտոնը, 1998-ին նշանակվել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ ՌԴ
հարկերի և բռնագանձումների փոխնախարար։ 2008 թ․ դարձել է Ռուսաստանում ակտիվների և մասնավոր կապիտալի
կառավարման «UFG» ընկերությունների խմբի նախագահ։
«ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը Միխայիլ Միշուստինին կմիանան «Parley Pro»-ի
գործադիր տնօրեն Օլգա Մակը, «Grant Thornton International»-ի Գլոբալ ցանցային կարողությունների թիմի
ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը և «RIPE Network Coordination Center»-ի գործադիր տնօրեն Ակսել
Պավլիկը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ