Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Վազգեն Ա

ՌԴ դեսպանի հետ հանդիպումը թեժ է անցել. «Փաստ»

am
rd-despani-het-handipoume-tej-e-ancel-past

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաեւ՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:

Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձեւաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, անցել է բավականին թեժ մթնոլորտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ