Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՌԴ-ն շատ կարևոր և նշանակալից դեր ունի ԼՂ հարցի կարգավորման մեջ. դեսպան

am es
rd-n-sat-kareor-e-nsanakalic-der-ouni-lx-harci-kargavorman-mej-despan

ՌԴ-ն շատ կարևոր և նշանակալից դեր ունի ԼՂ հարցի կարգավորման մեջ՝ հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք ունի ՀՀ-ի հետ, որպես ռազմավարական գործընկերոջ և Ադրբեջանի հետ, որպես Ռուսաստանի վաղեմի գործընկերոջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:   

«Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շարքում  ենք: Ինչպես մնացյալ համանախագահ երկների հետ, այնպես էլ առանձին այդ հարցի շուրջ քայլեր ձեռնարկում ենք: ՌԴ-ն ավանդաբար այս հարցի շուրջ այն տեսակետն է ունեցել, որ նախ էսկալացիա չլինի: Այդ կապակցությամբ ձեռնարկում ենք բոլոր այն քայլերը, որոնք կարող ենք: Բայց հասկանալի է, որ վերջնական որոշում պետք է կայացնել հակամարտության կողմերը: Այստեղ պետք է բալանսավորված վերաբերմունք ունենալ Ռուսաստանի դերի հանդեպ, որը, ինչ խոսք, նշանակալից ու ակտիվ է, բայց չի կարող փոխարինել կողմերին: Ճիշտ չէ ասել, որ ամեն ինչ Ռուսաստանից է կախված»,- նշեց դեսպան Կոպիրկինը:   

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ