Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ուղևորների մեծ մասը մեկնել է Երևան, 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից. դեսպանությունը՝ «Շերեմետևո»-ի միջդեպի մասին

am en ru
rd-oum-hayastani-despanoutyoune-seremeteo-i-mijdepi-masin

«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից: 

Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ