ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին

am
rd-oum-hh-despanoutyounn-andradarcel-e-verin-larsoum-stexcvac-iravijakin

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ըստ իրենց տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10․00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում։

Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։

«Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում։

Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»,- հայտնում են դեսպանությունից: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ