Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է. «Փաստ»

am
rd-sahagrgir-srjanakneri-het-samvel-babayani-mijnorde-hh-aac-naxkin-tnoren-karlos-petrosyann-e-past

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացրած Սամվել Բաբայանի ակտիվությունն Արցախում հակասական արձագանքներ է առաջացրել: Մամուլում գրվել է, որ նա աջակցություն ունի նաեւ ռուսական որոշ շահագրգիռ խմբերից, որոնց նպատակն Արցախում ցնցումների իրականացումն է ու, ըստ այդմ, ՀՀ իշխանություններին հարված հասցնելը:

«Փաստ» թերթի ռուսական աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ «շահագրգիռ» շրջանակների հետ Սամվել Բաբայանի միջնորդը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, ում միջոցով էլ անհրաժեշտ աջակցություն է ստացվում:

Սակայն խնդիրն այն է, որ Պետրոսյանը որեւէ «դոստուպ» չունի Կրեմլ: Ավելին, նա ջանքեր է գործադրել Կրեմլի որոշ շրջանակների բարեհաճությունը ստանալու համար, սակայն չի ստացվել: 

Կարլոս Պետրոսյանը ներկայումս ռուսական մեծ ընկերություններից մեկի անվտանգության պետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ