Ռեալը արգելել է Զիդանին շփվել ԶԼՄ-ների հետ

am
reale-argelel-e-zidanin-spvel-zlm-neri-het

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է կրճատել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի շփումը մամուլի հետ, հաղորդում է AS-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ակումբում կարծում են, որ ֆրանսիացի մասնագետն իրեն չափազանց էմոցիոնալ է պահում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։ Այդ կապակցությամբ Զիդանը բաց կթողնի «Ռոմայի» հետ այսօրվա ընկերական խաղից հետո կայանալիք մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» զբաղեցրեց երրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում: Նոր մրցաշրջանում «արքայական» ակումբը Պրիմերայում կմեկնարկի «Սելտայի» հետ արտագնա խաղով։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին:

armsport.am

Լրահոս

Նմանատիպ նորություններ