Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Ռեալը պատրաստ է մեծ գումարներ ծախսել նոր դարպասապահի ձեռքբերման համար

am
reale-patrast-e-mec-goumarner-caxsel-nor-darpasapahi-cerqberman-hamar

Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ El Desmarque հանդեսի տեղեկություններով՝ «արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ 

«Ռեալը» սլաքներն ուղղել է դեպի Մադրիդի «Աթլետիկո»։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107 միլիոն ֆունտ։ 

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անվստահ ֆուտբոլ է շարունակում ցուցադրել։ Ներկա պահին նա առողջական խնդիրներ ունի։ «Գրանադայի» դեմ խաղում թիմի դարպասը պաշտպանելու է Ալֆոնս Արեոլան։ 

Ավելի վաղ կար տեղեկություն, որ Յան Օբլակի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ