«ՌեԱնիմանիայի» փակման արարողությունն՝ այսօր

am
reanimaniayipakman-araroxoutyounn-aysor

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակներ կհանձնվեն փառատոնի հաղթող ֆիլմերին: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես, ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին դիտարկել է դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ