Red Wings-ն ուղևորներին առաջարկում է Վրաստանի փոխարեն Երևան այցելել

am en ru
red-wings-predlojila-passajiram-posetity-vmesto-gruzii-erevan-ili-maxackalu

Ռուսական «Red Wings» ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է դեպի Վրաստան  ավիատոմսերը փոխել դեպի Երեւան կամ Մախաչկալա ավիատոմսերի հետ: Այս մասին  հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

«Red Wings»-ը հունիսի 21-ին հաղորդել էր, որ հուլիսի 8-ից չեղարկում է դեպի Վրաստան տոմսերի վաճառքը: Բոլոր ուղեւորներին ամբողջությամբ կվերադարձվի տոմսի արժեքը:

««Red Wings» ավիաընկերությունը, որպես այլընտրանք, առաջարկում է առանց հավելյան գումարի գանձման փոխել իրենց ուղևորության երթուղին, որի մեկնարկը կամ վերջնակետը Բաթումին կամ Քութաիսին է, Երեւան կամ Մախաչկալա երթուղով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչեւ հուլիսի 7-ը ներառյալ ՌԴ-ից դեպի Վրաստան չվերթները կիրականացվեն ըստ ժամանակացույցի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ