Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Ռոմա»-ի պաշտոնական էջում հրապարակվել են Հենրիխ Մխիթարյանի լուսանկարները

roma-i-pastonakan-ejoum-hraparakvel-en-henrix-mxitaryani-lousankarnere

Իտալական «Ռոմա» ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբի էջը հայ ֆուտբոլիստի լուսանկարն է հրապարակել, որում Մխիթարյանը կրում է իտալական ակումբի շարֆը: 

Հայտնի է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագա և Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմի համանուն թիմում մեկ տարի վարձակալական հիմունքներով հանդես գալու համար։

Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը Արսենալ էր տեղափոխվել 2018 թվականի ձմռանը Մանչեսթեր Յունայթեդից։
Նշենք, որ Ռոման հնարավորություն ունի վարձակալությունից հետո  Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնել։


Իտալական առաջնությունն ավելի մոտ է Մխիթարյանի դավանած խաղաոճին, քան անգլիականը, ուստի Մխիթարյանը շատ բան ունի ապացուցելու Արսենալին՝ այդպես հեշտ իր ծառայություններից հրաժարվելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ