Ռոման հաղթեց թուրքական ակումբին

roman-haxtec-tourqakan-akoumbin

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբը՝ իտալական «Ռոման», սեփական հարկի տակ ընդունել էր թուրքական «Բաշաքշեհիր» ակումբին։ Արդյունքում հռոմեացիները 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակն տոնեցին մրցակցի հանդեպ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեև «Ռոմայի» հայտացուցակում էր, սակայն խաղադաշտում չհայտնվեց։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հետևյալ խաղացողներին էր ընդգրկել մեկնարկային կազմում՝

Լոպես, Կոլարով, Խեսուս, Ֆասիո, Սպինացոլա, Դիավարա, Կրիստանտե, Կլյույվերտ, Պաստորե, Ջանիոլո, Ջեկո:

Խաղի հաշիվը բացվեց 42-րդ րոպեին: Գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի խաղացող Ժունիրո Կայսարան: Գայլերը հաշիվը կրկնապատկեցին 58-րոպեին Էդին Ջեկոյի ջանքերով: Երրորդ գոլը թուրքական թիմի դարպասն ուղարկեց Նիկոլո Ձանիոլոն` աչքի ընկնելով 71-րդ րոպեին: Վերջնական գոլը իր անվամբ ձևակերպեց Ջաստին Կլյույվերտը՝ դարձնելով հաշիվը էլ ավելի խոշոր։

Այսպիսով, «Ռոման» այս տպավորիչ հաղթանակից հետո միաձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ