Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ռոնալդինյոյի նախկին կինը բռնության մեղադրանքով դատի է տվել ֆուտբոլիստին

am
ronaldinyoyi-naxkin-kine-brnoutyan-mexadranqov-dati-e-tvel-foutbolistin

Պրիսցիլլա Կոելյուն՝ Ռոնալդինյոյի նախկին կինը, հայտնել է, որ դատի է տվել ֆուտբոլիստին:

Կոելյուն հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2018-ի դեկտեմբերին ծեծել է իրեն վեճի ժամանակ: 

«Ցավում եմ, որ ոստիկանություն չզանգահարեցի: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա: Ես այնտեղ 2 ժամ անցկացրի՝ լաց լինելով, չհավատալով կատարվածին:

Ես ավելի վաղ նրան դատի չտվեցի, քանի որ մտածում էի, որ կարող ենք խոսել ու լուծել ամեն ինչ: Ի վերջո, մենք 6 տարի միասին ենք եղել: Բայց ես սխալվում էի», - Կոելյուի խոսքերն է մեջբերել Universa-ն:

Կոելյուն նաև հայտարարել է, որ իրենք ապրել ենք երեքով՝ Բեատրիս Սոուզայի հետ: Ընդ որում, Ռոնալդինյոն չափազանց խանդել է աղջիկներին ու արգելել նրանց՝ շորտեր կրել, երբ ընկերները նրանց հյուր են եկել:

Կոելյուն մտադիր է հասնել ունեցվածքի բաժանման, որը նրանք ձեռք են բերել 2012 թվականից: 

Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ ֆուտբոլիստի նկատմամբ դատական հայցի մասին տեղեկություն չի ստացել:

armsport.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ