Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Ռոնալդուն՝ Սերիա Ա-ի 2019/20 մրցաշրջանի ամենաարագ հարձակվող

am
ronaldoun-seria-a-i-2019-20-mrcasrjani-amenaarag-harcakvox

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի ամենաարագ հարձակվողն է: Ընթացիկ մրցաշրջանում նրա առավելագույն արագությունը կազմել է 34,62 կմ/ժ: Այդ ցուցանիշով պորտուգալացին զիջում է միայն «Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասին (35,41), հաղորդում է Football Italia-ն:

Ռոնալդուն նաև «Յուվենտուսի» կազմում ամենաարագ խաղացողն է՝ գերազանցելով Դուգլաս Կոստային, Ալեքս Սանդրոյին և Դանիլոյին:

34-ամյա հարձակվողից հետո առավելագույն արագությամբ վարկանիշային ցուցակում են հայտնվել «Տորինոյի» հարձակվող Սիմոնե Ձաձան (34,56), «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին (34,46) և «Ատալանտայի» պաշտպան Բերատ Ջիմսիտին (34,26):

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ ընդգրկվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում: ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը Միլանում տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

armsport.am

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ