Ռունին կվերադառնա Անգլիա

am
rounin-kveradarna-anglia

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին 2020 թվականի հունվարից կվերադառնա Անգլիա:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կդառնա «Դերբի Կաունտիի» խաղացող-մարզիչը: 33-ամյա Ռունիի պայմանագիրը նախատեսված կլինի 1.5 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

«Ոգեշչնված եմ այն հնարավորությունից, որն ինձ տվել է «Դերբին»:

Անհամբերությամբ եմ սպասում Ֆիլիպ Կոկուին, թիմի մարզչական շատբին ու խաղացողներին միանալուն»,- անգլիացու խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ