Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ռուս-թուրքական հարաբերություններն օրեցօր բարելավվում են. Չավուշօղլու

am en ru
rous-tourqakan-haraberoutyounnern-orecor-barelavvoum-en-cavousoxlou

Ռուս-թուրքական հարաբերություններն օրեցօր բարելավվում են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ «Նովոստի»-ից:

Հիշեցնենք, որ Լավրովը ժամանել է Անթալիա՝ մասնակցելու ռուս-թուրքական Համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 7-րդ նիստին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ:

«Այսօր մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր թեմաները՝ առեւտրից մինչև էներգետիկա եւ մշակույթ: Այսպիսով, մենք հիմք ենք նախապատրաստել մեր նախագահների՝ Մոսկվայում ապրիլի 8-ին կայանալիք հանդիպման համար: Մեր հարաբերություններն օրեցօր զարգանում են եւ ավելի են լավանում: Ուրախ ենք Թուրքիայում բազմաթիվ ռուս զբոսաշրջիկների տեսնելով: Մեկնարկել են վիզային ռեժիմով պարզեցման գործընթացները», - ասել է Չավուշօլուն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ