Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու գործում Հայաստանը պետք է դերակատարություն ունենա. «Ջավախք» հիմադրամի տնօրեն

rous-vracakan-haraberoutyounnere-kargavorelou-gorcoum-hayastane-petq-e-derakataroutyoun-ounena-javaxq-himadrami-tnoren

Թուրք-ադրբեջանական տանդեմին միմյայն ձեռնտում է լարվածությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև: Այս մասին Թեքեյան կենտրոնում կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» քննարկման ժամանակ նշեց «Ջավախք» հիմադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան և Ադրբեջանն անցած տարիների ընթացքում մեծ ներկայացվածություն են ես ձեռք բերել Վրաստանի տնտեսության մեջ և մեծ գումարներ ունեն ներդրված այնտեղ, հետևաբար նրանց շահերից է բխում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, որն առաջն հերթին ազդելու է երկու երկրների տնտեսական համագործակցության վրա:

«Այսօր Աջարիան հետզհետե թուրքացվում է, և այդ գործընթացը սկսվել է դեռևս Սահակաշվիլու ժամանակ, երբ նա սկսեց թուրքերին առանց արգելքի Վրաստանի քաղաքացիություն շնորհել: Արդյունքում, թուրքական հատվածը մեծ ներգրավվածություն ունեցավ Աջարիայում: Նույն կերպ ադրբեջանցիները հաստատվեծ են Քարթլիի շրջանում: Հետևաբար, թուրքական և ադրբեջանական կողմերին ձեռնտու է, որ ռուս -վրացական հարաբերությունները վատթերանան»,- ասաց նա:

Փորձագետի դիտարկմամբ՝ ռուս-վրացական հարաբերությունները կարգավորելու գործում մեծ դերակատարում պետք է ունենա Հայաստանը. «Հայկական կողմը պետք է դերակատարում ստանձնի «չվնասել» կարգախոսով, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ վրացական հասարակության համար ռուս-վրացական հարաբերությունների թեման շատ նուրբ և զգայուն է: Այնուամենայանիվ, հայկական կողմը պետք է կարողանա այնպիսի միջնորդություն ստանձնել, որ հանկարծ չվնմասի հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերությունները»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ