Ռուս-վրացական լարված հարաբերություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա

Տարածաշրջանում ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը Հայաստանի վրա կարող է և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն ունենալ: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Վերջինիս խոսքով, առհասարակ տարածաշրջանում սկիզբ առնող ցանկացած կոնֆլիկտ ազդում է բիզնեսի և ներդրումների վրա, իսկ կոնկրետ այս դեպքում հայակական ընկերությունների ապրանքների մի մասն անցնում է կամ Վրաստանով, կամ այնտեղ վերապիտակավորվում է:
Տնտեսագետը, խոսելով իրավիճակի հարուցած դրական ազդեցությունների մասին, նշեց, որ հիմնականում այս լարված հարաբերություններից մեր օգուտն այն կլինի, որ այս ժամանակահատվածում կարողանանք ճիշտ աշխատանք տանել Ռուսաստանի ավիաընկերությունենրի և տուրիստական գործակալությունների հետ:
«Այս վիճակի արդյունքում ոչ միայն Ռուսաստանից զբոսաշրջիկներ կգան Հայաստան, այլև շատ եվրոպական երկրներից: Այսօր Հայաստանը դիտարկվում է որպես բարեկամ երկիր, և մեր դեսպանատունն ու հյուպատոսությունները պետք է շատ ակտիվ աշխատանք տանեն դրական իմպուլսները Հայաստանի վրա սևեռելու համար, իսկ մենք ձեռքներս ծալած նստում ենք ու բախտի քմահաճույքով որոշում: Հարցին պետք է պետականորեն նայել: Մեր ԱԳՆ-ը հյուպատոսությունների միջոցով պետք է ազդակներ ուղարկի: Իսկ մենք պասիվ ենք: Կոչ եմ անում կառավարությանը հրահանգներ տալ պետական կառույցներին, որպեսզի կապ հաստատեն ռուսական տուրիստական կազմակերպությունների հետ և տեղեկացնեն, որ օրինակ՝ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին այս-այս պայմաններով: Եվ այստեղ պետք չէ մտածել, թե վրացիները կնեղանա՞ն, թե՞ չէ: Բացի այդ, երբ պահը եկել է, վրացիները միշտ էլ մեզ համար վստահելի գործընկեր չեն եղել: Ավելի լավ է մենք մեր հարցերը լուծենք»,- ասաց Մակարյանը:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ