Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ռազմավարական բաղադրիչը

rousastan-hayastan-haraberoutyounneri-razmavarakan-baxadrice

Առիթ ունեցել ենք գրելու, որ հայ-ռուսական հարաբերությունների համար այժմ  լավագույն ժամանակաշրջանը չէ։ Հայաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժը՝ հանձին «Իմ քայլը» դաշինքի, մի շարք սխալների պատճառով սրել է հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հիմքում երկկողմ ռազմավարական հարաբերությունների մասին պայմանագիրն է, որի առանցքն էլ  ռազմական-անվտանգային գործիքակազմն է։

Հենց այս պայմանագրի արդյունքում է, որ Հայաստանը տարեկան մեծաքանակ զենք ու զինամթերք է ստանում Ռուսաստանից, այսպես կոչված ներռուսական գներով։ Հանուն ճշմարտության նշենք, որ այդ հարաբերություները միանշանակ պայմանավորված չեն Ռուսաստանի կողմից մեր թշնամուն՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստով։

Սակայն, տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրողությունների, ուժերի հարաբերակցության և աշխարհաքաղաքական դասավորությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերություները դեռ երկար տասնամյակներ կարևոր կլինեն մեր երկրի համար։ Հետևաբար, այդ հարաբերություններում հարկավոր է շատ լուրջ լինել, նույնիսկ նրբանկատ։

Հարկ է հիշել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալումից հետո էին հատկապես սրվել այդ հարաբերությունները, իսկ նմանատիպ սրման հնարավոր է ականատես լինենք նաև այսօր. պատճառը օրեր առաջ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ոչ միանշանակ քվեարկություն է։ Հիշենք, որ Ռուսաստանի Դաշնության ձայնի իրավունքի վերականգնման համար հայկական պատվիրակության 4 անդամներից երկուսը՝ ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները կողմ էին քվերակել, իսկ պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, իսկ նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես չէր մասնակցել քվերակությանը։  

Հետագայում Ռուբինյանը հայտարարել էր, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել, ինչը չի հասցրել այն ուղղել: Սակայն արդեն այսօր էլ պարզ է, որ նման «սխալները» արդյունքում Ռուսաստանի հետ ոչ այնքան փայլուն հարաբերությունները նվազագյուն աստիճանի են հասցնում:  

Մեր երկրները, լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետություններ, պարտավորված են միջազգային ասպարեզում աջակցել միմյանց և կարևոր հարցերում քվեարկությունները համաձայնացնել իրար հետ։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի կողմից այս սկզբունքի խախտումը, որը նաև իշխող քաղաքական ուժն է ներկայացում, իրական սպառնալիք է հայ-ռուսական հարաբերություների համար։ Պաշտոնական Երևանը, հանձին իր դիվանագիտության, պետք է լուրջ ջանքեր գործադրի, որպեսզի ռուսական կողմին ապացուցի, որ իբրև թե տեղի ունեցած սխալմունք էր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ