Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ռուսաստանը կօգնի Իրանին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները

am
rousastane-kogni-iranin-srjancel-amn-patjamijocnere

Ռուսաստանը կօգնի Իրանին ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կշրջանցի ԱՄՆ պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Mako.co.il- ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի գաղտնի փաստաթղթին:

Թերթի տվյալներով՝ Իրանն իր նավթը Կասպից ծովով կտեղափոխի ռուսական նավթավերամշակող ընկերություններին հանձնելու համար: Դրանից հետո նավթը միջազգային շուկայում կվաճառվի որպես ռուսական:

Ինչպես նշվում է, նման ծրագիրն ընդունվել է Թեհրանի եռակողմ գագաթաժողովում` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ:

Բացի դրանից, թերթի հրապարակման համաձայն, Եվրոպան ևս իր համաձայնությունը կտա այդ մեխանիզմի իրականացմանը: Այսպիսով, եվրոպական երկրները ցանկանում են կանխել Իրանի դուրս գալը միջուկային գործարքից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ