Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ. Նաիրա Զոհրաբյան

am
rousastane-veradarcav-exxv-naira-zohrabyan

Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տեւած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ և 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: 

«Անգամ Չեչնիայի եւ Վրաստանի պատերազմների հարցը այս կառույցում այսքան երկար եւ այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել եւ, կարծում եմ, դրամման Ստրասբուրգի խորհրդարանում այսօր շարունակվելու է։ Երեկ արդեն ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հռչակեց Ստրասբուրգյան դավաճանություն» եւ սպառնաց լքել ԵԽԽՎ-ն»,- հայտել է Զոհրաբյանը 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ