Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

am es
rousastani-e-fransiayi-naxagahnere-qnnarkel-en-lx-hakamartoutyoune

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Պեսկովը նշել է, որ  Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտություններն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի:

Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ