Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակը ներառում է չորս հայազգի գործարարների ղեկավարած ընկերություններ

am
rousastani-xosoragouyn-enkeroutyounneri-coucake-neraroum-e-cors-hayazgi-gorcararneri-xekavarac-enkeroutyounner

Forbes-ի հրապարակած ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են հայազգի գործարարների մի քանի ընկերություններ։

172 մլրդ ռուբլի հասույթով 57-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը։ 80-րդ հորիզոնականն է զբաղեցրել գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին պատկանող «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը՝ 122,3 մլրդ ռուբլի շահույթով։

134-րդ տեղում է «Ավիլոն» ընկերությունը, որի համասեփականատերը հայազգի գործարար Կամո Ավագումյանն է (78,1 մլրդ ռուբլի եկամուտով)։

«Մետաֆրաքս» ընկերությունը, որի խորհրդի նախագահը Արմեն Ղարսլյանն է, վարկանշային ցուցակում զբաղեցրել է 168-րդ տեղը ՝ 56,6 մլրդ ռուբլի հասույթով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ