Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Ռուսաստանից ադրբեջանցի լրագրող է վտարվում

rousastanic-adrbejanci-lragrox-e-vtarvoum

  Մայիսի 16-ին Մոսկվայում իրավապահները ձերբակալել են ծագումով ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբասովին: Դատարանը նրա նկատմամբ կայացրել է կալանքի որոշում: Ներկայումս քննարկվում է Աբասովին Ադրբեջան վտարելու հարցը: Այս տեղեկատվությունը տարածվել է մոտ ապագայում Մոսկվայում էթնիկ ադրբեջանցիների համագումար անցկացնելու եւ «Ռուսաստանի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին խոսակցությունների ֆոնին: Ռուսաստանցի լրագրող Մաքսիմ Շեւչենկոն տեսակետ է հայտնել, որ Աբասովը «հետապնդման է ենթարկվել քաղաքական հայացքների համար, նրան Ռուսաստանից վտարում են հակաթուրքական եւ հակաադրբեջանական լոբբիստական շրջանակների պահանջով»:

  Ֆուադ Աբասովը Մոսկվայում բնակվում է արդեն շուրջ մեկ տասնամյակ: Նախապես նա Ռուսաստանի մայրաքաղաքում հավատարմագրվել է որպես թուրքական հեռուստաընկերություններից մեկի մեկնաբան, այնուհետեւ անցել ինքնուրույն գործունեության`որպես բլոգեր եւ քաղաքական վերլուծաբան: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, Աբասովը տեւական ժամանակ ռուսական հեռուստաընկերություններում մասնակցել է քաղաքական թոք-շոուների` որպես «թուրք վերլուծաբան»: Ներկայումս նա մեղադրվում է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտելու, ՌԴ-ում ապօրինի բնակվելու, ինչպես նաեւ, երկրի սահմանը խախտելու մեջ: Ամենայն հավանականությամբ, Աբասովի դեմ քրեական գործ չի հարուցվի, նրան պարզապես կարտաքսեն Ադրբեջան, երկիր, որի քաղաքացին է հանդիսանում:

Թվում է` գործ ունենք ստանդարտ իրավիճակի հետ: Ցանկացած երկրում էլ օտարերկրացու նկատմամբ նման որոշում կարող է ընդունվել, եթե վերջինիս կեցության հետ կապված խնդիրներ են ծագում: Ադրբեջանում, սակայն, համոզված են, որ Աբասովի արտաքսումը բացառապես քաղաքական է եւ տեղի է ունենում հայկական լոբբիստական շրջանակների պահանջով: Չի բարձրաձայնվում, թե շարքային բլոգեր լինելով` Աբասովն ի՞նչ վնաս կարող էր հասցնել Ռուսաստանում Հայաստանի շահերին, որպեսզի հայկական լոբբիստական շրջանակներն ստիպված լինեին նրան ասպարեզից հեռացնելու: Ադրբեջանը նման դեպքերում բացառապես իռացիոնալ վարք է դրսեւորում` ամեն ինչում եւ ամենուր տեսնելով միայն հայկական հետք: Դա, հատկապես, ցայտուն է արտահայտվել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մայիսի 23-ին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում:    Մասնակիցները հիմնականում հակահայկական կարգախոսներ են հնչեցրել: Նրանք նաեւ խոսել են այն մասին, որ ռուս իրավապահներն Աբասովի նկատմամբ բռնություններ են գործադրել եւ պահանջել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Ակցիայի ժամանակ վիճաբանություն է ծագել մասնակիցների եւ Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցների միջեւ: Դիտարժան է, որ ոստիկանությունը միջադեպին չի միջամտել: Ըստ երեւույթին, դա Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի դրսեւորում է: Աբասովի հետ կապված իրավիճակին որեւէ պաշտոնական արձագանք Բաքվից դեռեւս չի հնչել: Կատարվածին գնահատական չի տվել նաեւ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը: Մեծ է հավանականությունը, որ Աբասովի արտաքսման հարցում շահագրգիռ կողմ է Մոսկվայի ադրբեջանական համայնքի թեւերից մեկը: Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, որ Մոսկվայի ադրբեջանական համայնքը բաժանված է մի քանի թեւերի, որոնք միմյանց հետ կատաղի մրցակցության մեջ են ՌԴ իշխանությունների հետ հարաբերություններում համայնքը ներկայացնելու հարցում:

   Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում այդ խնդիրը բավական լայն քննարկվել է այն կտրվածքով, որ համայնքի մի քանի ազդեցիկ դեմքեր նույնիսկ մրցակցության մեջ են Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ: Վերջինս Մոսկվայում որոշակի «փոխհատուցման»  դիմաց կարգավորում է Ադրբեջանից արտագաղթածներին աշխատանքով ապահովելու, նրանց համար կեցության իրավունք ձեռք բերելու հարցերը: Դա բավական եկամտաբեր բիզնես է, որը նրա հետ ձգտում են կիսել Մոսկվայի ադրբեջանական համայնքի մի քանի ազդեցիկ դեմքեր: Ամենայն հավանականությամբ, որպես լրագրող հանդես եկող Ֆուադ Աբասովը նույնպես ներգրավված է եղել այդ մրցապայքարին: Եւ ահա, նրա մրցակիցներին հաջողվել է հասնել Աբասովի չեզոքացմանը: Դա է, թերեւս, պատճառը, որ Ադրբեջանը Ռուսաստանին որեւէ պաշտոնական պահանջ չի ներկայացնում Աբասովի հարցով:

   Իսկ բողոքի ակցիան, որ կազմակերպվել է ՌԴ դեսպանատան դիմաց, ամենայն հավանականությամբ մի նպատակ է հետապնդել` եւս մեկ անգամ հակահայկական կոչեր հնչեցնել, բարձրաձայնել Ռուսաստանի կողմից Հայաստանին «ցուցաբերվող աջակցության» մասին: Որեւէ հետք ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա Ֆուադ Աբասովի արտաքսումը չի թողնի: Խնդիրը բացառապես իրավական է: Բայց դրանից հակահայկական աղմուկ, ինչպես տեսնում ենք, Բաքվում կարողացել են ստեղծել: Իրոք, Ադրբեջանի պարագայում իռացիոնալ երկրի հետ գործ ունենք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ