Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Ռուսաստանից գնված С-400-ները Թուրքիան կտեղակայի Ադրբեջանի տարածքո՞ւմ

am
rousastanic-gnvac-s-400-nere-tourqian-ktexakayi-adrbejani-taracqoum

«Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանի տարածքում: Դիտարկվում են С-400 զենիթահրթիռային համակարգերն ընդունման/հանձման ավարտից հետո ժամանակավորապես Ադրբեջանում կամ Քաթարում պահելու տարբերակները»,- այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նաև տեղեկացվում է, որ «Թուրքիան արդեն իսկ ավարտին է հասցրել 100 զինվորականի ընտրությունը, որոնք С-300 «Տրիումֆ» համակարգերի հետ աշխատելու վերապատրաստում կանցնեն, որից հետո զինվորականների խումբը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` С-400 «Տրիումֆի» հետ աշխատելու վերապատրաստում անցնելու համար»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ