Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Ռուսաստանն ուզի, թե չուզի՝ դարձել է ներքաղաքական գործոն Վրաստանի քաղաքականության մեջ. Ջոնի Մելիքյան

rousastann-ouzi--te-couzi-darcel-e-nerqaxaqakan-gorcon-vrastani-qaxaqakanoutyan-mej-joni-meliqyan

Ռուս-վրացական հարաբերությունները շատ առանձնահատուկ են. մի կողմից առկա են մի շարք խնդիրներ, մյուս կողմից՝ տարածքայիին ամբողջականության հարցը, մյուս կողմից էլ՝ տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին Վարստանում փորձում էին ակտիվացնել: Այս մասին Թեքեյան կենտրոնում կազմակերպված «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» քննարկման ժամանակ նշեց վրասագետ Ջոնի Մելիքյանը:

«2008-ից որակապես փոխվեցին ռուս-վրացական հարաբերությունները, և առաջ եկավ պրոպագանդայի մեծ ալիք: Տարիներ շարունակ Վրաստանում ակտիվ հակառուսական քարոզչություն է իրականացվել, եղել են կոնկրետ ակցիաներ, ինչը, սակայն, Մոսկվայում փորձում էին չնկատել: Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանում, դրա ապացույցն է: Այդ միջադեպը դարձավ պատրվակ, և քանի որ Վրաստանում պրոպագանդան արդեն իսկ ազդել էր բնակչության վրա, շատերն իրոք վրդովված էին, թե «ո՞նց, մենք ունենք խնդիր ՌԴ-ի հետ, իսկ ռուս պատգմավարոը մեր Ազգային ոժղովի ամբիոնից ելույթ է ունենում,  առիթ հանդիսացավ ռուս-վրացական նոր լարվածության»,- ասաց վրացագետը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի արձագանքն այնդքան էլ կոշտ չէր, և նրանց կողմից հայտարարված արգելանքների ազդեցությունները դժվար է ասել, թե ինչպսիսն կլինի. «Այդ ազդեցությունը կախված է նրանից, թե ինչքան կտևի արգելանքը, որն ավելի շուտ քաղաքական մեսիջ էև Ռուսաստանի կողմից»:  

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ուզի, թե չուզի, ինչ-որ գումարներ ծախսի կամ չծախսի, արդեն իսկ դարձել է գործոն Վրաստանի ներքաղաքական կյանքում. «Ըստ իս՝ նա շարունակելու է որպես ներքին գործոն օգտագործվել Վրաստանի քաղաքականության մեջ, և վստահ եմ, այդ գործոնն օգտագարծվելու է նաև 2020 թվականի ընտռրությունների ընթացքում, քանի որ վերջին տենդեցները ցույց են տալիս, որ ազգայնական ուժերն են ավելի հայտնի դառնում Վրաստանում»:

Արդյունքում, ըստ վրացագետի, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է սկսի լրջորեն մտածել, թե ինչ քաղաքականություն է վարելու. շարունակելո՞ւ է հակառուսական այս քաղաքականությունը, թե՞ հաջորդ ընտրություններին փորձելու է մեղմացնել իր դիրքորոշումները՝ կոալիցիա կազմելով նման մոտեցում ունեցող քաղաքական ուժի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ