Ռուսաստանում ձյուն է տեղացել

am ru
rousastanoum-cyoun-e-texacel

ՌԴ Սալեխարդ քաղաքում այսօր ձյուն է տեղացել: Ինչպես ՌԻԱ «Նովոստիին» ասել է Յամալո-Նենեցի հիդրոօդերևութաբանության և բնապահպանական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Արտյոմ Կոշկինը, արդեն երկրորդ տարին անընդմեջ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում քաղաքում ձյան տեսքով տեղումներ են արձանագրվում:

Կոշկինը նշել է, որ օրվա երկրորդ կեսին տեղումները պետք է դադարեեն, սակայն առաջին հերթին ձյունը անձրևի է փոխակերպվելու:

«Առաջին տարին չէ, որ նման բան է լինում, անցյալ տարիէլ  նույն վիճակն էր: Ձյան տեղումները  սովորական բնույթ չեն կրում, բայց դա ծայրահեղ էլ չենք կարող անվանել: Սովորական իրավիճակ է, Բևեռաին շրջանում ենք ապրում, նման եղանակային պայմանները հնարավոր են», - հավելել է Կոշկինը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ