Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցել է նախկին հատուկջոկատայինի հարազատներին

am
rousastanoum-hayastani-despanatoune-cavakcel-e-naxkin-hatoukjokatayini-harazatnerin

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:

«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,- վասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:   

ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում:

Ձերբակալվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են, որոնցից յուրաքանչյուրի դերը հանցագործության մեջ պարզվում է քննությամբ։

Ավելի վաղ  ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։  

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ