Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ռուստամ Բադասյանը ճաշի է հրավիրում տարբեր պրոֆեսիոնալների. «Ժողովուրդ»

am
roustam-badasyane-jasi-e-hraviroum-tarber-profesionalneri-joxovourd

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները եւ հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ եւ նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն։

Մեր տեղեկություններով՝ Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում եւ այդ ժամանակ փորձում նրանց համոզել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվենցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին տեղեկությունը՝ նշելով, թե նման բան չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ