Հովհաննես Թումանյան - Նրան

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Ռուհանին լավ նորություն Է համարել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը

en ru am es
rouxani-nazval-vivod-amerikanskix-voysk-iz-sirii-xorosey-novostyu

Իրանի նախագահ Հասան Ռուհանին լավ նորություն է անվանել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը: Ռուհանին հայտարարել է, որ Վաշինգտոնի խոստումներին վստահելը դժվար է: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքում արված հրապարակումից:

«Վերջերս նրանք հայտարարել էին, որ ցանկանում են դուրս բերել իրենց ուժերը Սիրիայից, եթե դա ճշմարտություն է, ապա լավ նորություն է», - ասել է Ռուհանին` նախքան Սոչի մեկնելը, որտեղ այսօր տեղի է ունենալու Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ գագաթնաժողովը:

Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահը հավելել է. «Մենք երբեք չենք կարող վստահել ամերիկացիների խոսքերին ու խոստումներին»:

Նա նաեւ նշել է, որ Իրանը կարեւոր է համարում Սիրիայի տարածքի ամբողջականության պահպանումը: Ռուհանին ընդգծել է, որ Սիրիայի ամբողջ տարածքը պետք է վերահսկվի Դամասկոսի կողմից, Սիրիայի առանձին տարածքներ չեն կարող վերահսկել այլ պետությունների կողմից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ